News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հանդիպել է Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաեւի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարեւորվեց բարձրաստիճան այցլեությունների կազմակերպումը, տարբեր գերտեսչությունների, գործարար շրջանակների միջեւ կապերի հաստատումը։

Նախարարներն անդրադարձան ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցերին, նախարարական խորհրդին քննարկվելիք խնդիրներին։

Հանդիպման օրակարգում էր միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

Էդվարդ Նալբանդյանը եւ Էրլան Աբդիլդաեւը անդրադարձան ԵԱՀԿ օրակարգային հարցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ