South Stream Transport B.V. ընկերությունը, որը «Գազպրոմի» 100-տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է, Allseas Group S.A. ընկերության հետ պայմանագիր է ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի առաջին գծի շինարարության մասին, ասված է «Գազպրոմի» հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Պայմանագրի համաձայն՝ Allseas–ը պետք է ծովի հատակով ավելի քան 900 կմ խողովակատար գցի։ Այդ աշխատանքի համար ընկերությունը պլանավորում է գործի դնել նորագույն շինարարական նավը՝ Pioneering Spirit–ը, որը հագեցած է զոդելու եւ ծածկույթ գցելու 6 սարքավորումներով»,– ասված է հաղորդագրության մեջ։