News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2016 թվականի սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ համակարգն անցել է Ապահովադիրների (ավտոսեփականատերերի) վրա հիմնված բունուս-մալուս համակարգին, ինչպես նաեւ, հիմք ընդունելով ԱՊՊԱ ոլորտի առաջին 5 տարիների վիճակագրությունը, կատարվել են սակագների հաշվարկում կիրառվող ռիսկայնության գործակիցների ճշգրտումներ (առանձին գործակիցներ բարձրացվել են, մյուսները՝ իջեցվել կամ թողնվել անփոփոխ, իսկ որոշ գործոններ չեզոքացվել են սակագների հաշվարկում): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից:

Կատարված փոփոխությունների արդյունքում՝

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

1. հանրային տրանսպորտի ոլորտում շահագործվող տրանսպորտային միջոցների շուրջ 80%-ի մոտ բազային ապահովագրավճարի մեծությունը չի փոփոխվել, իսկ մոտ 20%-ի մոտ բազային ապահովագրավճարը նվազել է տարեկան մինչեւ 28.000 դրամի չափով,

2. տաքսիի ոլորտում շահագործվող տրանսպորտային միջոցների շուրջ 71%-ի մոտ բազային ապահովագրավճարի մեծությունն աճել է տարեկան մինչեւ մոտ 28.600 դրամի չափով, իսկ մոտ 29%-ի մոտ բազային ապահովագրավճարը նվազել է տարեկան մինչեւ մոտ 17.000 դրամի չափով:

Ընդ որում, նշված բոլոր դեպքերում նվազած, անփոփոխ կամ ավելացված ապահովագրավճարի շրջանակներում ավտոսեփականատերերին պատկանող բոլոր տրանսպորտային միջոցները համարվել են համապատասխան կարգի վարորդական իրավունք ունեցող անսահմանափակ թվով վարորդների վարման հնարավորությամբ պատշաճ ապահովագրված:

Միեւնույն ժամանակ՝ ավտոսեփականատերերի Բունուս-Մալուս համակարգին անցմամբ պայմանավորված հանրային տրանսպորտի եւ տաքսիների ոլորտում վթարների մեծ քանակ ունեցող մեկից ավելի ավտոմեքենաների սեփականատերերը հայտնվել են բարձր մալուսային դասերում, որը հանգեցրել է տվյալ անձանց համար վերջնական ապահովագրավճարի բարձրացման, ինչն առաջացրել է որոշակի անցումային ցնցումներ եւ լարվածություն: Հարկ ենք համարում ընդգծել, որ՝

1. իրականում անցման արդյունքում ստացված պատկերը օբյեկտիվ է, հիմնավորված եւ արդար, քանի որ արտացոլում է ինչպես տաքսի եւ հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրներն, այնպես էլ տվյալ ավտոսեփականատերերի պատահարների իրական վիճակագրությունը եւ իրենց գործընթացների կառավարման անարդյունավետությունը:

Ստացված պատկերն ըստ էության ապահովում է ավտոսեփականատերերի ռիսկայնությանը համապատասխան ապահովագրավճարների գանձումը՝ ավելի բարձր ռիսկային խմբերի համար սահմանելով ավելի բարձր եւ ավելի ցածր ռիսկայինների համար՝ ավելի ցածր ապահովագրավճարներ:

2. տվյալ սեփականատերերի բարձր մալուսային դասերում հայտնվելը վկայում է, որ այդ անձանց կառավարման ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն, իրականում ունենալով վթարների բարձր վիճակագրություն, ԱՊՊԱ համակարգի նախորդ՝ վարորդների պատմության վրա հիմնված բոնուս-մալուս համակարգի շրջանակներում շարունակել են ապահովագրվել բոնուսային կամ ավելի ցածր մալուսային դասերով, ինչը կարող է վկայել իրականությանը չհամապատասխանող վարորդների հայտարարագրման կամ վարորդներ փոխելու բավական բարձր վիճակագրության մասին (իրական կամ հայտարարված):

Այնուհանդերձ՝ հաշվի առնելով առկա մի շարք սոցիալական խնդիրները, ինչպես նաեւ այն, որ հանրային տրանսպորտի եւ տաքսիի ոլորտների խնդիրները մեր հանրության համար ներկայումս բավական զգայուն են՝ Բյուրոյի խորհուրդը որոշել է եւ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է կանոններ հանրային տրանսպորտի եւ տաքսիների ոլորտում մեկից ավելի ավտոմեքենա ունեցող եւ մալուսային դասերում գտնվող Ապահովադիրներին ի հաշիվ ԱՊՊԱ համակարգի 4 մալուսային դասերի նվազեցման միջոցով մեկանգամյա արտոնություն տրամադրելու վերաբերյալ (մեկանգամյա արտոնություն տրամադրելու կանոնների մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով:

Տրամադրված արտոնությունը սահմանող կանոններն ուժի մեջ են մտնում 2016 թվականի դեկտեմբերի 12-ին եւ տարածվելու են դրանից հետո կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի նկատմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ