News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենետիկում այսօր՝ դեկտեմբերի 9-ին,  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 109-րդ լիագումար նիստի ընթացքում մասնակցել է«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի քննարկմանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հիմնական նկատառումներին:

Արման Թաթոյանը նիստի ընթացքում նախագծի վերաբերյալ հանդես է եկել հատուկ խոսքով՝ ներկայացնելով նախագծի հիմնական դրույթները:

Ընդհանուր առմամբ Հանձնաժողովը դրական է գնահատել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծում տեղ գտած կարգավորումները, որոնք ուղղված են հստակեցնելու Պաշտպանի սահմանադրական լիազորությունները եւ դրանց իրագործման մեխանիզմները, ամրապնդելու Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը, ավելի հստակ կարգավորելու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունները եւ այլն:

Տպել
Ամենաշատ