News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանական Spectator ամսագիրը 2016-ի  ամփոփիչ համարի շապիկին հրապարակել է Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի ծաղրանկարը։

Նկարում երկու առաջնորդները նստած են սեղանի շուրջ ու կիսում են ափսեի վրա դրված երկրագունդը։ Դատելով ծաղրանկարից՝ Ռուսաստանին է բաժին հասնում Մերձավոր արեւելքը ու Եվրոպայի մի մասը, իսկ ԱՄՆ-ին՝ արեւմտյան կիսագունդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ծաղրանկարը հիշեցնում է բրիտանացի հանրահայտ ծաղրանկարիչ Ջեյմս Գիլրոյի նկարը, որը 19-րդ դարի սկզբին պատկերել էր «աշխարհը կիսող» Նապոլեոնին ու բրիտանական վարչապետ Ուիլյամ Փիթին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ