News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ամանորյա տոների նախաշեմին գների նվազեցման պատրվակով խանութներում ժամկետանց եւ վերամշակված սննդամթերք է հայտնվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով՝ դա, մասնավորապես, վերաբերում է պանրի որոշ տեսակնեևրին, ձկնկիթին եւ այլ մթերքների:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

«Մենք սպառողներից բողոքներ ենք ստացել, եւ մթերքների որոշ տեսակներ առաջացրել են մեր լուրջ կասկածները»,- նշեց Պողոսյանը՝ չցանկանալով մինչեւ փորձաքննության ապացույցներ ստանալը արտադրողների անուններ տալ:

Պողոսյանի հավաստիացմամբ՝ նման դեպքերը բնութագրական նախատոնական ժամանակահատվածին: «Վիճակագրական տվյալները վկայում են, որ դեկտեմբերին սննդամթերքի վաճառքի ծավալները սովորական ցուցանիշից երեք անգամ գերազանցում են»,- նշեց նա՝ միաժամանակ հայտնելով, որ իր կազմակերպության անցկացրած մոնիթորիգի համաձայն՝ շուկայում մթերքների գների բարձրացումների դեպքեր դեռեւս չեն գրանցվել:

Արմեն Պողոսյանը սպառողներին խորհուրդ տվեց որակի եւ գների չհիմնավորված բարձրացման վերաբերյալ չնչին կասկած առաջանալու դեպքում չծուլանալ եւ չամաչել դիմել սննդամթերքի վերահսկման համապատասխան մարմիններ: Քաղաքացիները կարող են իրենց բողոքները ներկայացնել՝ զանգահարելով 010 -20-40-60 հեռախոսահամարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ