News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Հյուսիսային պողոտայում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Սուրբծննդյան ցուցահանդես-տոնավաճառի հանդիսավոր բացումը: Ամենամյա տոնավաճառի բացման պատվարժան իրավունքը տրվեց Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: (ֆոտոռեպորտաժ)

Լրագրողների հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ, սփյուռքահայ գործարար Պիեռ Բաղդադյանը նշեց, որ տոնավաճառը կազմակերպվում է 5-րդ տարին անընդմեջ, եւ ամեն տարի դրա մասնակիցների թիվն աճում է:

«Այս տարի ցուցահանդեսին ներկայացված է 33 տաղավար, որտեղ երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կարող են ամենատարբեր հուշանվերներ գնել Սուրբ ծննդյան եւ Ամանորի թեմատիկայով»,- ասաց Բաղդադյանը:

Մեծամասամբ տաղավարներում տարբեր հուշանվերներ են, տոնական զարդեր եւ քաղցրավենիք: Բաղդադյանի խոսքով՝ նման միջոցառումները եվրոպական երկրներում տոնական միջոցառումների անբաժան մասն են:

«Մենք որոշել ենք այդ ավանդույթը Հայաստան բերել, եւ այսօր շատ ուրախ ենք, որ մեր ակնկալիքները չեն բեկվել: Ամեն տարի աճում է ինչպես մասնակիցների, այնպես էլ հետաքրքրված բնակիչների թիվը»,- նշեց կազմակերպիչը:

Տոնավաճառը կշարունակվի  մինչեւ հունվարի 13-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ