ԿԽՄԿ–ն դեռեւս պաշտոնապես տեղեկություններ չունի հայկական կողմում ադրբեջանցի զինծառայողի դիակի մասին։ Այս մասին NEWS.am –ին հայտնել են ԿԽՄԿ երեւանյան պատվիրակությունից։
«Սակայն ԿԽՄԿ–ն պատրաստ է իր մանդատին համապատասխան՝ հանդես գալ չեզոք միջնորդի դերում»,– հայտնել են պատվիրակությունից։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ, որոնց անունները հայտնի են: Զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը:
Ադրբեջանական կողմն ունի 7 զոհ։ Դիերից մեկը հայկական կողմում է։