News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի՝  Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու եւ ռազմական գործողություններ ծավալելու, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պահպանությանը հանձնված «N» մարտական հենակետի անձնակազմի նկատմամբ հարձակում գործելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի վայրի զննությամբ ՝ ՀՀ ԶՈՒ մարտական հենակետերից մեկի  մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով դիակ, որի ինքնությունը պարզվում է։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, դեկտեմբերի 29-ին խախտելով պետությունների եւ ժողովուրդների խաղաղ գոյատեւմանն ուղղված միջազգային իրավունքի նորմերը, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գոտու` Չինար գյուղից  դեպի հարավ-արեւելք պետական սահմանի հատվածի պահպանությունն իրականացնող ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերը գրավելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարելով «ագրեսիայի ակտ», ներխուժել են ՀՀ տարածք, ծավալելով ռազմական գործողություններ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ՝ զինված հարձակում են գործել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պահպանությանը հանձնված «N» մարտական հենակետի անձնակազմի նկատմամբ։

Ազգային եւ կրոնական ատելության շարժառիթով զուգորդված՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել են նույն զորամասի զինծառայողներ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էրիկ Գարիկի Աբովյանը եւ Էդգար Գրիգորի Նարոյանը, որից հետո, հանդիպելով մարտական հենակետի եւ օգնության հասած ստորաբաժանումների դիմադրությանը, նահանջել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 104-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության քննիչ Ա. Համզոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն ՀՀ-ին եւ Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական քննարկումներին
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր...
Մոսկվան Բաքվին եւ Երևանին օգնություն է առաջարկել սահմանների սահմանագծման հարցում
«Ռուսաստանը կարող էր միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման հարցերի քննարկման ժամանակ...
ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են Հայաստանի խնդրանքը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ
«Մենք քննարկել ենք իրավիճակը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերություններում...
Բայդենի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը շփվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ
Ջեյք Սալիվանը «փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը խաղաղությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանը Հարավային Կովկասում...
Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ
Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում…
Արցախի իշխանությունները չեն վարում բանակցություններ՝ Ասկերովին ու Գուլիեւին ազատ արձակելու շուրջ. պետհանձնաժողով
Մենք կոչ ենք անում երրորդ կողմերին առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով ռւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես խրախուսում...
Ամենաշատ