News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Փաստը, որ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանին հանել է իր երկրի համար սպառնալիք համարող երկրների ցանկից, ցուցադրական քայլ է, որով Թուրքիան ուզում է ապացուցել, որ ինքն, իբր, ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունի հարեւանների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Եթե դրան մի փոքր իրատեսորեն նայենք, ապա ներկայումս Հայաստանին, իսկապես, չի կարելի Թուրքիայի համար սպառնալիք համարել, սակայն Թուրքիայի այդ քայլը ունի հեռուն գնացող նպատակներ` սեպ խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Ես ենթադրում եմ, որ այդ քայլին կարող է հետեւել հայտարարություն, որ սպառնալիքը Թուրքիայի համար գալիս է ոչ թե Հայաստանից, այլ` Սփյուռքից` կապված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ»,- ասել է թուրքագետը:

Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիան առաջին անգամ արտաքին սպառնալիք է համարել Իսրայելին, ապա, ըստ Մելքոնյանի, այդ քայլով Անկարան ցանկանում է եւս մեկ անգամ ամրացնել իր դիրքերն իսլամական աշխարհում եւ ցույց տալ, որ Թուրքիան մահմեդական եղբայրների հետ է եւ իր գործողություններն Իսրայելի դեմ ոչ թե ցուցադրական են, այլ նպատակային:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը երկրի ազգային անվտանգության ռազմավարությունից՝ «Կարմիր գրքից» արտաքին սպառնալիքների ցանկից հանել է Հայաստանին, Սիրիային, Իրանին, Վրաստանին, Ռուսաստանին, փոխարենը որպես արտաքին սպառնալիք ընդգրկելով Իսրայելին, որի հետ տասնամյակներ  շարունակ եղել է դաշնակցային հարաբերությունների մեջ, սակայն վերջին շրջանում նրանց հարաբերությունները խիստ վատացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ