News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ինքնության եւ պատմամշակութային ժառանգության պահպանումը սփյուռքի հայերի համար կենսական թեմա է: Այս մասին AnalitikaUA.net-ին ասել է հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը:

Անդրադառնալով հասարակական նոր նախաձեռնություններին՝ նա նշել է «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական պլատֆորմի միջոցառումների կարեւորությունը: Հայկ Ավանեսյանի խոսքով՝ դա կոնկրետ փոխգործակցության լրացուցիչ հնարավորություն է: «Մասնակիցները ոչ միայն մանրամասն տեղեկանում են Ուկրաինայի հայերի միության իրականացրած մեծ աշխատանքին կամ նոր նախաձեռնություններին, այլեւ ընդհանուր գործին մասնակցելու հնարավորություն են ստանում: Ինձ հաճելի է պլատֆորմի նիստերին մասնակցելը, ես դա կարեւոր եւ աշխատող ձեւաչափ եմ համարում, որտեղ տարբեր ոլորտների հայրենակիցները կարող են քննարկել շատերին հետաքրքրող հարցեր, ծրագրեր եւ միջոցառումներ»,- նշել է Ավանեսյանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական պլատֆորմը հասարակական նախաձեռնություն է, որտեղ հավաքվում են հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչները եւ հրատապ հարցեր քննարկում: Նիստերն անցկացվում են Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով կոմիտեի հետ համատեղ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ