News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2021 թվականը Հայաստանում հաշմանդամների զբաղվածության մակարդակն ուզում են 9%-ից հասցնել 15%-ի: Այս մասին ասված է Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության 2017-21 թվականների ռազմավարությունում, որը հավանության է արժանացել հունվարի 12-ի ՀՀ կառավարության նիստում:

Ծրագրվում է նաեւ բարձրացնել հաշմանդամների համար տրանսպորտային միջոցների եւ կանգառների մատչելիության մակարդակը: Այստեղ բավական լավատեսական թիվ է ներկայացվում. Հայաստան ներկրվող գրեթե յուրաքանչյուր երրորդ ավտոբուս կամ միկրոավտոբուս հաշմանդամների մուտք ու ելքի համար նախատեսված հարմարություն ունի, իսկ յուրաքանչյուր չորրորդը տեղում է նման սարքով ապահովվում:

Նույն ռազմավարության համաձայն՝ հաշմանդամների կարիքներին արդեն հարմարեցվել է կանգառների առնվազն 50%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news