News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը Դուբայում գլխավոր հյուպատոսություն կբացի։ Համապատասխան հրամանի նախագիծը հավանություն է ստացել հունվարի 12-ին կառավարության նիստում։

ԱՄԷ–ում հիմա ապրում է 2.5-3 հազար ՀՀ քաղաքի։ Դուբայը կարեւոր առեւտրային եւ ուղեւորատար տարանցման կետ է Հայաստանի եւ Արեւելյան Ասիայի միջեւ։ Երեւանից շաբաթական իրականացվում է 4-5 չվերթ։ Կառավարության որոշման գրավոր հիմնավորման մեջ ասվում է, որ նկատի ունենալով վերոշարադրյալը, աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաև վերջին տարներին ԱՄԷ գործարար շրջանակների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ` նպատակահարմար է ԱՄԷ Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները:

Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ