News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ առճակատմանը, այս մասին հայտնել է պաշտոնանկ գեներալ Ջեյմս Մաթթիսը, որի թեկնածությունը Դոնալդ Թրամփն առաջադրել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնի համար, հայտնում է Reuters–ը։

Սենատոր Ջոն Մաքքեյնի հարցերին իր գրավոր պատասխանում Մաթթիսը նշել է «Մենք փոխգործակցել ենք Ռուսաստանի հետ Սառը պատերազմի ամենամութ օրերին, ու ես աջակցում եմ ընտրված նախագահի ցանկությունը՝ փոխգործակցել Ռուսաստանի հետ։ Միաժամանակ մենք պետք է պատրաստ լինենք դիմակայել Ռուսաստանի վարքագծին ու պաշտպանել ինքներս մեզ, եթե Ռուսաստանը որոշի մեր շահերի դեմ գործել»,- նշել է նա։ Ռուսաստանի կողմից մարտահրավերների շարքում Մաթթիսը նշել է կիբերհարձակումները , նաեւ պայմանագրերի խախտումը, մյուս երկրներում իրավիճակն ապակայունացնելու նպատակով կարճատեւ պատերազմի մարտավարությունը, նաեւ Մոսկվայից հնչող «տագնապահարույց մեսիջները ՝ միջուկային զենք գործածելու հնարավորության մասին»։

Նշենք, որ Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեն սկսել է քննարկել պաշտոնանկ գեներալ Ջեյմս Մաթիսի թեկնածությունը Պենտագոնի ղեկավրի պաշտոնին ու այդ նույն օրը կքննարկի օրինագիծ, որը նրան թույլ կտա հավակնել այդ պաշտոնին։ Ակնկալվում է, որ Մաթթիսի թեկնածությունը կստանա Սենատի հավանությունը։ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Քոհենը, որը ղեկավարել է Պենտագոնը Բիլ Քլինթոնի օրոք, արդեն լսումների ժամանակ աջակցել է գեներալ Մաթթիսի թեկնածությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ