News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Նոր տարվա նախօրեին Ադրբեջանի իշխանությունները որոշեցին մոտեցող տոները «նշանավորել» հերթական դիվերսիայով։ Իրավիճակին նրբություն էր հաղորդում այն, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնականները տարածաշրջանում չէին եւ հնարավորություն չունեին օպերատիվ ժամանել դեպքի վայր։ Դիվերսիայի ելքը հայտնի է. 3 զոհ հայկական կողմից, եւ, ըստ հայկական կողմի, 7 զոհ հակառակորդի կողմից, որոնցից մեկի դին Հայաստանում է մնացել։ Դիվերսիայի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։ Սակայն չբավարարվելով կատարվածի ակնհայտ աղավաղմամբ, այսինքն՝ ամեն բան հայկական կողմի դիվերսիա ներկայացնելու փորձերով՝ Ադրբեջանում փորձում են Հայաստանին մեղադրել «անմարդասիրության», «Ժնեւի կոնվենցիաները չկատարելու», նացիզմի մեջ։  Դրանց միացան տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք «հանկարծ» ողբերգական միջադեպից 1.5 շաբաթ անց արձագանքեցին կատարվածին։

Այս կապակցությամբ, կրկնենք, որ քննություն է ընթանում, իսկ դիվերսանտի մարմինը, վստահեցնում ենք, պահվում է պատշաճ պայմաններում։ Թե ինչու է Ադրբեջանը մեղադրում Հայաստանին եւ չի փորձում հետաքննություն անցկացնել, թողնենք նրանց խղճին։ Հատկանշական է այն, որ այդ երկրում համառորեն լռում են միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում խայտառակ «նվաճումների» մասին։

Հայտնի են դեպքեր, երբ Ադրբեջանի իշխանությունները ամիսներ շարունակ հրաժարվել են վերադարձնել զոհված հայերի մարմինները կամ հերքել են գերիների փաստը։ Բերեք զինվորական եւ քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի միայն մի քանի օրինակ։

2008 թվականի հուլիսի 19-ին զինծառայող Գոռ Մանասյանը մոլորվելով հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, որտեղ էլ գնդակահարվել էր։ Միայն օգոստոսի 5-ին  նրա մարմինը հանձնվեց հայկական կողմին։

Ճամբարակի շրջանի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը գերի էր ընկել 2010-ի սեպտեմբերի 11-ին։ Հոկտեմբերի 5-ին ադրբեջանական կողմը հայտնեց, թե նա իբր բանտում կախվել է։

Վերին Կարիմիրաղբյուր սահմանամերձ գյուղի տարեց հովիվ Մամիկոն Խոջոյանը 2014-ի հունվարի 28-ին հայտնվել էր ադրբեջանական կողմում եւ գերի մնացել մինչեւ մարտի 4-ը։ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել 2014-ի օգոստոսի 7-ին, իսկ օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը հայտնեց, որ նա սրտի կաթվածից մահացել է։ Եվ այս ցուցակը կարելի է շարունակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն ՀՀ-ին եւ Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական քննարկումներին
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր...
Մոսկվան Բաքվին եւ Երևանին օգնություն է առաջարկել սահմանների սահմանագծման հարցում
«Ռուսաստանը կարող էր միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման հարցերի քննարկման ժամանակ...
ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են Հայաստանի խնդրանքը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ
«Մենք քննարկել ենք իրավիճակը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերություններում...
Բայդենի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը շփվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ
Ջեյք Սալիվանը «փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը խաղաղությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանը Հարավային Կովկասում...
Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ
Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում…
Արցախի իշխանությունները չեն վարում բանակցություններ՝ Ասկերովին ու Գուլիեւին ազատ արձակելու շուրջ. պետհանձնաժողով
Մենք կոչ ենք անում երրորդ կողմերին առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով ռւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես խրախուսում...
Ամենաշատ