News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի հետաքննությունների կենտրոնական բյուրոն կաշառակերության կասկածանքով հետաքննություն է սկսել ազգային ավիափոխադրող Air India–ին, գերմանական SAP AG եւ ամերիկյան IBM ընկերությունների կողմից 2.25 մլրդ դոլարի ծրագրային ապահովումներ մատակարարելու գործով, հայտնում է NDTV–ն։

«Հնդկաստանի հետաքննությունների կենտրոնական բյուրոն Air India, SAP AG եւ IBM ընկերությունների պաշտոնյաների դեմ գործ է հարուցել 2011 թվականին 2.25 մլրդ դոլարի ծրագրային ապահովում գնելու հարցով։ Հետաքննությունը նախաձեռնել է Հնդկաստանի հետաքննությունների բյուրոն, որը համոզիչ ապացույցներ է գտել, որ ծրագրային ապահովում գնելիս ընթացակարգային եւ այլ լուրջ խախտումներ են եղել։ Կասկածի տակ է նաեւ վճարված գումարի ու մատուցած ծառայության համարժեքությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Քրեական գործը հարուցվել է «հանցավոր դավադրություն» եւ «խարդախություն» հոդվածներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ