Վրաստանի Մառնեուլիի շրջանում հունվարի 15-ին հայերի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 27-ամյա հայ երիտասարդ է մահացել, եւս երկու երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց::

NEWS.am-ին Կոթիի վարչական ներկայացուցիչ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ վթարից մահացել է իրենց գյուղի բնակիչ Եղիշե Խաչատրյանը, որը զբաղվում էր գյուղատնտեսությամբ:

«Դեպքի մանրամասներին տեղյակ չենք: Գիտենք միայն, որ վիրավորներից Արսենին տեղափոխել են Երեւան, իսկ Կարենը Վրաստանում է գտնվում»,- ասաց նա։

Վթարի հանգամանքները պարզվում են: