News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Le Monde գրում է, թե «միջազգային հանրությունը մտահոգված է արաբա–իսրայելական հակամարտության հարցում Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությամբ, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանությունը Թել–Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին խոստման հնարավոր հետեւանքներով։ Սակայն Փարիզում կիրակի օրը Մերձավոր Արեւելքի հարցով գումարված գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում այդ ռիսկերը չեն հիշատակվում»։

Մասնավորապես, առանց հիմնական շահագրգիռ կողմերի կայացած գագաթնաժողովի մասնակիցների կողմից փոխզիջումների վրա հիման վրա ընդունված փաստաթուղթը մի կողմից հիշատակում է Իսրայելի կողմից գրավյալ տարածքները վերադարձնելու եւ դրանցում նոր բնակավայրեր հիմնելու անթույլատրելության ՄԱԿ–ի համապատասխան բանաձեւը, մյուս կողմից՝ անցած տարվա հուլիսին Մերձավորարեւելյան քառյակի (ԱՄՆ, Եվրամիություն, Ռոսւաստան, ՄԱԿ) կողմից արված առաջարկությունները, որոնք ավելի շահեկան են թվում Իսրայելի համար», – ասված է հոդվածում։

Le Monde նաեւ հավելում է, որ Փարիզյան գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը երկուշաբթի երեկոյան պետք է հաստատվի նաեւ Բրյուսելում՝ Եվրամության անդամ պետությունների արտգործնախարարների կողմից, ու թեեւ փաստաթուղթը իրավական հետեւանքներ ունենալ չի կարող, այդուհանդերձ լրջորեն մտահոգում է պաշտոնական Իսրայելին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ