News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը բոյկոտել պատրաստվող դեմոկրատ կոնգրեսականների թիվն ավելանում է: Ըստ BBC-ի՝ նման որոշման մասին հայտարարել է արդեն 26 կոնգրեսական:

Պատգամավորների մեծ մասը որպես պատճառ նշել է կոնգրեսական Ջոն Լյուիսի հասցեին Թրամփի վերջին կտրուկ հայտարարությունները: Լյուիսը տարիներ ի վեր քաղաքացիական իրավունքների պաշտպանության շարժման ակտիվ մասնակիցներից է, բազմաթիվ ամերիկացիների համար՝ հերոս: 1987 թվականին նա Ներկայացուցիչների պալատի անդամ է ընտրել Ջորջիա նահանգի հինգերորդ շրջանից: Այդ շրջանը Թրամփը կոչել է «հանցագործներով լի»:

Երբ Լյուիսը Թրամփին «անօրինական նախագահ» է կոչել, վերջինը Twitter-ում գրել է. «Այս ամենը շաղակրատանք, շաղակրատանք, շաղակրատանք է, եւ ոչ մի գործողություն կամ արդյունք»:

Այս հայտարարությունից հետո բազմաթիվ դեմոկրատ պատգամավորներ որոշել են խախտել ավանդույթը եւ չմասնակցել հունվարի 20-ին նախանշված նախագահի երդմնակալությանը:

Դոնալդ Թրամփը նաեւ լուրջ դժվարություններ ունի արարողության ժամանցային բաժնի կազմակերպման առումով:

Ամերիկյան ոչ մի հռչակավոր երաժիշտ չի ցանկացել ելույթ ունենալ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ: Առայժմ նորընտիր նախագահի առաջարկին համաձայնությամբ են պատասխանել «Ամերիկայում տաղանդներ կան» մրցույթի հաղթող, 16-ամյա Ջեքի Իվանկոն, ռազմական շքերթների նվագախումբը եւ Radio City Rockettes-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ