News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2014-ին Կուալա Լումպուրից Պեկին MH370 չվերթն իրականացնող անհետացած մալայզիական Boeing 777–ի որոնողական աշխատանքները կասեցվել են, մինչեւ նոր տեղեկությունների ի հայտ գալը, որոնք կօգնեն գտնել անհետացած օդանավը։ Այս մասին ասել է Ավստրալիայի տրանսպորտի նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նախարարը նշել է, որ պաշտոնապես խոսքը ոչ թե որոնումների դադարեցման մասին է, այլ կասեցման։ «Այսօր վերջին նավը լքել է որոնումների գոտին։ Մալայզիական ավիաուղիների MH370 չվերթն իրականացնող օդանավը չի հայտնաբերվել Հնդկական օվկիանոսի հարավային գոտում, որտեղ ուսումնասիրվել է 120 հազար քառ/կմ տարածք։ Այդ կապակցությամբ որոշում է կայացվել կասեցնել օդանավի ստորջրյա որոնումները։ Որոշումը հեշտ չի տրվել։ Մենք պահպանում ենք հույսը, որ ապագայում նոր տեղեկություն կհայտնվի, որը կօգնի հայտնաբերել անհետացած օդանավը»,– ասել է նա։

«Մալայզիական ավիաուղիների» Boeing 777-200 օդանավը 2014-ի մարտի 7-ից 8-ի գիշերն իրականացնում էր Կուալա Լամպուրից Պեկին MH370 չվերթը։ Թռիչքի մեկնարկից մոտավորապես երկու ժամ անց ինքնաթիռի հետ կապն ընդհատվել էր: Օդանավում եղել է 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ: Անցյալ տարվա հունվարին Մալայզիայի իշխանությունները հայտարարեցին, որ ինքնաթիռն աղետի է ենթարկվել, եւ  բոլոր ուղեւորները զոհվել են: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ