News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական Daily Star պարբերականի վերլուծաբան Փիթեր Թրումենը «հայտնագործություն» չի անում, հայտնելով, թե Ադրբեջանի բանակի զինանոցում առկա է «Տոր» զենիթահրթիռային համակարգը։

«Նման սպառազինություն Ադրբեջանը իրոք ունի, այն նույնիսկ ցուցադրվել է զորավարժությունների ժամանակ», – NEWS.am–ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ հավելելով, թե այդ համակարգը համազոր է Հայաստանի ԶՈՒ ունեցած «ՕՍԱ» զենիթահրթիռային համակարգին ։

Փորձագետի գնահատմամբ, «Տոր»–ը բավականին ժամանակակից զինատեսակ է, որը նախատեսված է մինչեւ 12, իսկ ամենաարդիականը՝ մինչեւ 16 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախը խոցելու համար։ Ավտոմատ ռեժիմում այս համակարգը ինքն է վերահսկում նախանշված օդային տարածքը եւ ինքնուրույն է ընտրում օդային թիրախները, որոնք չեն նույնականացվել «յուրային–օտար» համակարգի կողմից։

«Հենց սա է ադրբեջանական կողմի համար ներկայացնում առավելագույն վտանգը՝ իմանալով հարեւան կողմի զինուժի գործողությունների որոշ առանձնահատկություններ, կարելի է ենթադրել՝ առաջին թիրախը դառնալը դառնալու են հենց նրա սեփական բանակից», – հեգնանքով նշեց փորձագետը։

Միեւնույն ժամանակ, Արկադի Գրիգորյանը ենթադրում է, որ Ադրբեջանում «Տոր» համակարգի շուրջ բարձրացված աղմուկը կապված է բյուջեից լրացուցիչ միջոցներ «կորզելու» փորձերի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ