News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2016-ին Ադրբեջանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 17 մլրդ 675.7 հազար դոլար, որը 19.4 տոկոսով ավելի քիչ է, քան  նախորդ տարի։ Այս մասին ասված է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի մաքսային վիճակագրության հաշվետվության մեջ, փոխանցում է contact.az–ը։

Անցյալ տարի արտահանման ծավալը կազմել է 9 մլրդ 143.2 մլն դոլար։ Դա 28.1 տոկոսով քիչ է, քան 2015-ին։ Երկրի ձեռներեցներն արտահանել են 2921 անուն ապրանք, ինչը 444 միավորով ավելի շատ է, քան նախորդ տարի։ Պետական սեկտորին բաժին է ընկել տարեկան արտահանման 78.9 տոկոսը՝ 7 217.9 մլն դոլար։ Եվրոպական միության երկրներ արտահանվել է ընդհանուր ծավալի 43.2 տոկոսը։

Ներկրման ծավալը (8 532,4  մլն դոլար)  610.8 մլն դոլարով քիչ է եղել արտահանումից։ Ներմուծումը 7.4 տոկոսով նվազել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ