News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի դատավարությունը օրինական կերպով չի տարվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, «Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. իրավապաշտպանների գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ  Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ այս գործը վերաքննիչ դատարան հենց այս հիմնավորմամբ պետք է ներկայացնել։

«Դատավորը անվստահելի մարդ է վերաքննիչ բացարկը պետք է ներկայացնել այն հիմնավորմամբ, որ դատավարությունը օրինական կերպով չի տարվել։ Եվ եթե անգամ հասնենք Գեւորգ Սաֆարյանի ազատմանը, դա չի նշանակի, որ հարցը կլուծվի։ Պետք է բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեն եւ դա կլինի իր եւ բոլորի իրավունքների վերականգնում»,-ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին հունվարի 16–ին  Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 2 տարի ազատազրկման:Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող, ֆոտո)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
Ամենաշատ