News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր խորհրդարանում քաղաքական ուժերի պատկերը գրեթե չի փոխվի։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

«Քաղաքական թատրոնում տեղերը հիմնականում զբաղեցված են. պարտերում նստած է Հանրապետական կուսակցությունը, ամֆիթատրոնում ԲՀԿ-ն էր տեղավորված, ՕԵԿ-ը, Ժառանգությունը, ՀԱԿ-ը։ Էլ տեղ չկա, միջանցքում կանգնելն իմաստ չունի»,- ասաց նա։

Ադիբեկյանի կարծիքով՝ նոր խորհրդարանում իրենց դիրքերը կպահպանեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը», որոշ կուսակցություններ, գուցե, ներկայացվածության փոփոխություններ կրեն։

«ՀԱԿ-ը գուցե պահպանի իր դիրքերը, ՀՅԴ-ն կարող է ավելացնել դիրքերը, քանի որ դարձել է իշխանամետ, «Ժառանգություն» կուսակցության խնդիրը հարցականի տակ է, որովհետեւ մինչընտրական գործընթացներում Րաֆֆի Հովհաննիսյանը չի երեւում»,- ասաց սոցիոլոգը։

Նա նշեց, որ քաղաքական դիրքորոշումներում փոփոխությունների պատճառով կուսակցությունների էլեկտորատի փոփոխություններ են տեղի ունեցել։ «ՕԵԿ-ի դուրս գալը իշխանությունից, ՀՅԴ-ի մտնելը կոալիցիա արդեն բերում են էլեկտորատի վերախմբավորման, որովհետեւ ՕԵԿ-ը կորցնում է իր իշխանամետ էլեկտորատի մասը, ՀՅԴ-ն՝ ընդդիմադիր էլեկտորատինը»։

Ահարոն Ադիբեկյանը ավելացրեց, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն եւս ընտրազանգվածի որոշակի փոփոխություններ կհարուցի։

«Ծառուկյանը, հետ գալով, պետք է երկու խնդիր լուծի՝ վերադարձնի իր նախկին համախոհներին եւ միավորի նոր ուժերի։ Եթե նա մնա կենտրոնամետ դիրքում, որը նրան բնորոշ է, նա իր մոտ կբերի իշխանամետ եւ ընդդիմադիր էլեկտորատի մի մասը եւ կպահպանի իր երկրորդ դիքը քաղաքական դաշտում»,- նշեց սոցիոլոգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ