News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ հունվարի 18-ին, եռօրյա այցով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու «Գյուղատնտեսությունը եւ ջուրը՝ բանալի աշխարհը սնուցելու համար» խորագրով պարենի եւ գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 9-րդ համաժողովին:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իգնատի Առաքելյանը կմասնակցի նաեւ «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական եւ սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսին, որում առանձին տաղավարով մասնակցում են նաեւ հայկական մի քանի ընկերություններ:

Իգնատի Առաքելյանը կմասնակցի  ԳԴՀ պարենի եւ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվող բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Կանադայի եւ Սլովենիայի գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաեւ ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության պետքարտուղար Ֆրիդրիխ Կիցշելտի, գերմանական KfW բանկի եւ HERMES ընկերության ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ