News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ucom ընկերության եւ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ղեկավարներն այսօր՝ հունվարի 18-ին, համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Համագործակցության հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվեցին, որ մարզում միակ պետական դրամատիկական թատրոնի 4 առանձին բաժանորդագրերի մեջ ներառված երեք ներկայացումներից մեկի գումարը կվճարի Ucom ընկերությունը: Ավելին՝ իր 151-րդ թատերական տարվա սկիզբն ազդարարած թատրոնի բաժանորդագրերում այսուհետ կներառվեն նաեւ պրեմիերաները, ինչը նախկինում չի կիրառվել:

«Ucom ընկերության օժանդակության շնորհիվ թատրոնը ոչ միայն կօգտվի մեր ընկերության կողմից առաջարկվող ինտերնետային եւ հեռախոսային կապից, այլեւ իր՝ տարեկան 30-35 հազար կազմող հանդիսատեսի շարքում կկարողանա ընդգրկել նաեւ սոցիալապես խոցելի խմբերին», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Այս համագործակցությունը իրապես կարեւոր է մեզ համար, քանզի Ucom ընկերության ներկայությունը թատրոնում հնարավորություն կտա էապես ավելացնել հանդիսատեսի թվաքանակը: Թատրոնի կարեւորագույն խնդիրներից է գտնել ճանապարհներ սոցիալական խոցելի խավին մասնակիցը դարձնել մշակութային իրադարձություններին: Գյումրու դրամատիկականի եւ Ucom-ի կանաչ ճանապարհի մեկնարկը տրված է, եւ վստահ ենք, որ դեռ երկար ճանապարհ կանցնենք միասին», - ասել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:

Այսպիսով, Գյումրու Մայր թատրոնն իր 130-հոգանոց անձնակազմի անունից հրավիրում է վայելելու ինչպես անվանի վարպետների, այնպես էլ երիտասարդ դերասանների խաղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ