News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելուց հետո ռուսական բենզինի եւ դիզվառելիքի մաքսային տուրքերը հանվեցին։ Որպես արդյունք այս ապրանքների մանրածախ գները երկրում զգալիորեն նվազեցին։ Անցած տարվա նոյեմբերին, 2014  թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Regular տեսակի բենզի գինը նվազել էր 21, իսկ դիզվառելիքինը՝ 28 տոկոսով։ Այսինքն, առաջընթացն ակներեւ է։

Նշենք, որ համեմատել Ռուսաստանում եւ Հայաստանում բենզինի մանրածախ գները որոշակի առումով սխալ է։ Չէ որ վառելիքի համար հարկերը երկու երկներում տարբեր են։  Սակայն, պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանից արտահանվող ապրանքների գնից ԱԱՀ եւ ակցիզային հարկը հանվում են (եթե պայմանագիրը կնքնվում է մեծածախ վաճառողի հետ)։ Եւս մեկ կարեւոր գործոն. դոլարը Ռուսաստանում վերջին տարիների ընթացքում ուղղակի փլուզվել է, իսկ Հայաստանում ամերիկյան տարադրամը ամրացրել է իր դիրքերը «ընդամենը» 10–ից փոքր ինչ ավելի տոկոսով։

Այս նույն ընթացքում վառելիքի գները Ռուսաստանում չեն նվազել, թեեւ համաշխարհային շուկայում նավթի գինը նվազել է անգամներով։ Սակայն, բենզինը Ռուսաստանում թանկացել է։ Ռուբլիով, օրինակ, АИ-92 տեսակի (հայաստանյան Regular տեսակի համարժեքը) բենզինը վերջին երկու տարում թանկացել է 18 տոկոսով։

Սակայն ամերիկյան դոլարի դիրքերի ամրապնդումը Ռուսաստանում խաղացել է իր դերը։ Ասենք, նույն АИ-92 տեսակի բենզինի գինը դոլարով նվազել է՝ 0,9-ից մինչեւ 0,6 դոլար մեկ լիտրի դիմաց։ Իհարկե, ռուսաստանցի վարորդների համար սա չունի ոչ մի գործնական նշանակություն։

Պատճառն այն է, որ բենզինի գնի գոյացման մեջ հում նավթի արդյունահանման արժեքը չնչին տոկոսներ է կազմում։ Իսկ ահա մանրածախ վաճառքի գնի մեջ հարկերի «կայուն» մասնաբաժինը կազմում է ավելի քան 60  տոկոս։ Սակայն, ինչպես արդեն նշեցինք, արտահանման դեպքում երկու հիմնական՝ ԱԱՀ–ն եւ ակցիզային հարկը (մանրածախ գնի 27 տոկոսը) բենզինի գնից հանվում են։

Վերջերս հրապարակված տեղեկատվության համաձայն, Ռուսաստանում АИ-92 տեսակի բենզինի կազմել է 0,59 դոլար մեկ լիտրի դիմաց: Հայաստանին աշխարհագրորեն ավելի մոտ գտնվող Կրասնոդարում եւ Ստավրոպոլում բենզինի գինը ավելի բարձր է՝ 0,62 դոլար։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, անցած տարվա նոյեմբերին Երեւանում  բենզինի գինը 25 տոկոսով ավելի բարձր է եղել ռուսաստյանյան գնից։ Կարելի է արդյոք այս տարբերությունը բացատրել տրանսպորտային ծախսերով։ Այս հարցի պատասխանը կարող է տալ Հայաստանում բենզինի մանրածախ գնի գոյացման վերաբերյալ հրապարակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ