News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է Հայաստանի հետ համագործակցել ատոմային էներգետիկայի բնագավառում: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին Երեւանում հայտարարեց ԱՄԷ-ի արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Քասիմին: Այս առաջարկությունը, ըստ երեւույթին, անակնկալ է եղել հայկական կողմի համար։ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ տեղյակ չեն առաջարկի մանրամասներին, սակայն ենթադրում է, որ խոսք է գնում գիտահետազոտական աշխատանքների բնագավառում համագործակցության մասին։ Արաբական կողմը շահագրգռված է նաեւ Հայաստանի հետ համագործակցել վերականգնվող էներգետիկայի բնագավառում։

Հիշեցնենք, որ 1060 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է սկսել 2012 թվականին Ատոմային կղզյակի շինարարական աշխատանքները կիրականացնի ռուսական «Ատոմստրոյէքսպորտը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ