News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչությունը (ԿՀՎ) 35 տարվա ընթացքում առաջին անգամ հրապարակել է ամերիկացիների մասին տվյալների հավաքման, վերլուծության եւ պահման թարմացված կանոնները: Այս մասին նշված է գերատեսչության կայքում:

Մամուլի ասուլիսի ժամանակ ԿՀՎ-ի իրավաբանական գլխավոր խորհրդատու Քերոլայն Քրեսը նշել է, որ թարմացված կանոնները «պաշտպանում են ամերիկացիների մասնավոր կյանքի իրավունքը եւ քաղաքացիական իրավունքները», հայտնում է Reuters-ը:

Նոր կանոնները հաստատել են ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանը եւ ԱՄՆ արդարադատության նախարար Լորետա Լինչը:

Ըստ թարմացված կանոնների՝ գերատեսչությունը 5 տարվա ընթացքում պետք է ոչնչացնի այն տեղեկությունները, որոնք վերաբերում են ԱՄՆ քաղաքացիներին, բայց չեն գնահատվել եւ ուսումնասիրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ