Microsoft–ն այլեւս թարմացումներ չի թողարկի Windows Mobile–ով աշխատող բջջային սարքերի խաղի համար, հայտնում է Life–ը։
Minecraft Pocket Edition խաղը լույս էր տեսել 2014–ին Windows Phone պլատֆորմում։ Հիմա հայտնի է դարձել, որ Mojang ստուդիան չի հեռացնի նախագիծը խանութից, սակայն այլեւս չի էլ աջակցի։
Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Windows Phone–ով եւ Windows 10 Mobile–ով Minecraft խաղի օգտատերերը շատ քիչ են, ուստի ծրագրավորողները իմաստ չեն տեսնում գումար ներդնել դրա մշակման համար։
Նշենք, որ Minecraft–ը շվեդ ծրագրավորող եւ գեյմ–դիզայներ Մարկուս Նոթչ Պերսոնի արտադրանքն է։