Տարեսկզբից Հայաստանից արտահանվել է 2300 տ միրգ եւ բանջարեղեն։ Այս մասին հունվարի 19-ին՝ կառավարության նիստից հետո, ասել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Նրա խոսքով՝ այդ ծավալը շատ ավելին է, քան 2016-ի հունվարի առաջին 2 տասնօրյակում։ Արտահանվել են հիմնականում պահեստավորված խաղող եւ ջերմոցային լոլիկներ։ Հիմնական գնողը նախկինի պես Ռուսաստանն է։