News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Ժառանգություն» կուսակցության նիստն այսօր՝ հունվարի 19-ին, սկանդալային է եղել։  Կուսակցության անդամներն այդպես էլ չեն կարողացել որոշում ընդունել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի վերաբերյալ։ Մի քանի ժամ տեւած թեժ քննարկումները միայն խորացրել են առկա տարակարծությունը, որոշել են նիստը հետաձգել անորոշ ժամանակով։

Բանն այն է, որ կուսակցականների մի մասը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, կարծում է, որ ընտրություններին պետք է մասնակցել դաշինքով՝ Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի հետ, իսկ Զարուհի Փոստանջյանը եւ եւս մի խումբ համարում են, որ կուսակցությունը պետք է կամ միայնակ մասնակցի, կամ ընդհանրապես չմասնակցի ընտրություններին։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ կուսակցության ներսում կան մարդիկ, ովքեր կիսում են իր դիրքորոշումը, սակայն, սակայ  դժվարացավ ասել, թե որքան է նրանց թիվը. «ժամանակը ցույց կտա»։

Զարուհի Փոստանջյանը բացառեց հավանականությունը, որ համաձայնության չգալու դեպքում դուրս կգա կուսակցությունից. «Ես նորից եմ կրկնում, ովքեր ինձ խանգարում են, ես եմ իրենց հեռացնում»։

Փոխարենը Փոստանջյանը չբացառեց, որ համաձայնության չգալու դեպքում կուսակցությունը գուցե ընդհանրապես չմասնակցի ընտրություններին։

Մինչդեռ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պնդում է, որ կուսակցությունում մեծ մասը, այդ թվում՝ կուսակցոթյան առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, իր նման դաշինքի կողմնակից է. կուսակցության գլխավոր նպատակը երկրում որեւէ արդյունքի  հասնելն է, իսկ դա հնարավոր է միայն դաշինքի միջոցով։ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝  իրենք բացառում են բանակցությունները միայն իշխող կուսակցության հետ, եւ իրենք այժմ էլ հանդիպումներ եւ քննարկումներ են ունենում տարբեր ուժերի հետ։

«Քանի որ դեռ վերջնական որոշում չկա՝ ինչ ձեւաչափով մասնակցել ընտրություններին, դեռ հստակ բանակցություններ չեն ընթանում, բայց մենք միշտ խոսում ենք, կապ ենք պահում բոլոր ուժերի հետ էլ»,- ասաց Մարտիրոսյանը։

Նա հնարավոր է համարում համագործակցությունը Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ «նրանց հայտարարություններում նույնպես երկրում ինչ-որ բան փոխելու միտում է նկատվում»։

Կուսակցության փոխնախագահը վերջնական որոշման կոնկրետ ժամկետ չնշեց, բայց, ըստ նրա, որոշումը կլինի շուտով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ