News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն ընտրություններին կգնա «Ծառուկյան դաշինքով», սակայն, կուսակցությունում դեռ չգիտեն, թե բացի ԲՀԿ–ից որ ուժերն են լինելու այդ դաշինքում։

«Ծառուկյան դաշինքին» կմիանան այն ուժերը, որոնք դաշինքի ծրագիրը կընդունեն: Դաշինքը նոր պետք է ձեւավորվի եւ կոնկրետ անունները դեռ չկան, ոչ մի անուն չեմ կարող տալ, նման քննարկումների ես չեմ մասնակցել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ  «Ծառուկյան դաշինք» ասելով հասկանում է «Գագիկ Ծառուկյան անձի եւ  նրա գաղափարների շուրջն համախմբված անձանց»:

«Մարդիկ` քաղաքական եւ հասարակական գործիչները, ընդունելով եւ ողջունելով Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքական դաշտ, իրենց որոշումը կայացրեցին կանգնելու Գագիկ Ծառուկյան անձի եւ այն գաղափարների ու նպատակների շուրջ, որոնք առաջ քաշեց ԲՀԿ հիմնադիրը: Ըստ էության, իմ անձնական կարծիքով, դա իր տրամաբանությամբ կարող է համարվել դաշինք կամ այլ անվանում, որը կարելի է տալ, բայց բնույթն ու ենթատեքստը դրանից չի փոխվում: Թե ինչ զարգացումներ է սպասվում քաղաքական կյանքում` ժամանակը ցույց կտա, ուղղակի հարկավոր է եւս մի փոքր համբերել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ այսօր արդեն Իշխան Զաքարյանը նշանակվել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի ղեկավար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ