Հանրապետական կուսակցությունը թեեւ դեռ չի հաստատել տարածքային ցուցակների թեկնածուներով առաջդրումները, սակայն Երկրապահ կամավորական միությունում արդեն որոշել են` որոշ ընտրական տարածքներում ովքեր են առաջադրվելու ՀՀԿ-ի ցուցակով: NEWS.am-ի տեղեկություններով` Կոտայքի մարզում առաջադրվելու է Կոտայքի փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը: Վերջինը ԵԿՄ անդամ է, 2015 թվականից աշխատում է մարզպետի տեղակալ: Նա 90-ականներին պատգամավոր է եղել: