News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ռյազանի փողոցներից մեկում պայթել է Suzuki Grand Vitara ավտոմեքենա: Նախապես պատահարի պատճառը մեքենայի անսարքությունն էր համարվում: Սակայն պարզվել է, որ արտասահմանյան մակնիշի մեքենայի վրա պայթուցիկ սարք էր ամրացված, հայտնում է «Պրեստուպնայա Ռոսիա» պորտալը: 

Վնասող տարրերով եւ 300 գրամ տրոտիլին համարժեք հզորությամբ պայթուցիկը ամրացված էր ուղիղ վարորդը նստատեղի տակ մեքենայի հատակին:

Մեքենայի ղեկին է եղել տեղի բնակիչ Սվետլանա Գրաչեւան, ում հաջողվել է ինքնուրույն դուռը բացել եւ սրահից տառացիորեն դուրս ընկնել: Նրան հոսպիտալացրել են: Բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն նախկինում հաղորդվել է, որ պայթյունի հետեւանքով Գրաչեւայի ոտքերը սաստիկ վնասվել են:

Ռուսաստանի Քննչական կոմիտեի Ռյազանի մարզի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել մահափորձի հոդվածով, որն իրականացվել է հասարակության համար վտանգավոր եղանակով (ՌԴ ՔՕ 30 հոդվածի 3-րդ մաս եւ 105 հոդվածի 2-րդ մասի «ե» կետ): Քննիչները երկու վարկած են առաջ քաշել՝ առաջինը կապված է տուժողի անձնական կյանքի հետ: Life-ի տեղեկություններով՝ Սվետլանա Գրաչեւան ամուսնալուծության եւ ունեցվածքի բաժանման գործընթացի մեջ է: Երկրորդ վարկածով կապ կա մահափորձի եւ կնոջ ծառայողական գործունեության միջեւ: Հայտնի է, որ Գրաչեւան քաղաքային երեք սեփականատերերի ընկերակցության՝ «Մայակովսկի», «Մայակովսկի-2» եւ «Ավանգարդ», նախագահն է:

Դրանից բացի, նա ծանոթ է քրեական աշխարհի ներկայացուցիչներին: Սվետլանա Գրաչեւան կապ է պահպանել «հեղինակավոր մարդու»՝ Նիկոլայ Պրոնինի հետ, որը 2016-ի դեկտեմբերին  իր բնակարանում մահացած է հայտնաբերվել: Պրոնինն, իր հերթին, ընկերական հարաբերությունների մեջ էր «Թալալայ» մականվակիր Վլադիմիր Թալալեւի, «Հայրապետ» մականվակիր Վիկտոր Հայրապետովի հետ, որոնք իրենց հետքն են թողել 90-ական թվականներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ