News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ապագա փոխնախագահ Մայք Փենսը Քեն Նահիգյանին նշանակել է Թրամփ–Փենս նախագահական վարչակազմի անցումային գործընթացի պատասխանատու։

Նահիգյանը կփոխարինի Ռիք Դիրբորնին, որը Սպիտակ տանը կզբաղեցնի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

«Ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում նրա դերակատարությունն աճել է, եւ նրա պարտականությունների մեջ են մտել ոչ միայն ընտրված նախագահին աջակցության ցուցաբերումը, այլեւ մեր աշխատակազմի պաշտոնատար անձանց լսումների համար պատրաստելը։ Անցումային գործընթացը Նահիգյանի հուսալի ձեռքերում է, որը դա իրականացնում է ամենասկզբից եւ կտանի մինչեւ վերջ»,– ասել է Դիրբորնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ