News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելիս՝ Հայաստանը դարձել է մի ակումբի անդամ, որի շուկան 180 միլիոն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Բացի դրանից, ըստ վարչապետի, Հայաստանում արտադրական, արդյունաբերական, գյուղատնտեսական պոտենցիալն այնպիսին է, որի հիմնական շուկան սպառողը նախկին Խորհրդային Միության հանրապետություններն են։ 

«Երրորդ, եթե նույնիսկ տնտեսական ցուցանիշները նվազել են 2016թ., չնայած ես նայել եմ, չեն նվազել, 2015թ.-ին ինձ նման հարց լրագրողները տվել են, եկեք իմիտացիա անենք, կամ ինչպես դուք եք ասում՝ սիմուլեյշն անենք՝ ինչպես կլիներ, եթե չմտնենինք, գուցե էդ դեպքում անկու՞մ լիներ։ Չորրորդ, ԵՏՄ ակումբի անդամ լինելով մեզ որևիցե մեկը խանգարու՞մ է այլ երկրների հետ համագործակցել, մենք ունե՞նք տնտեսական ներուժ Եվրոպայի հետ, կամ մեկ այլ երկրի հետ աշխատելու, որը պակասում է, քանի որ մենք ԵՏՄ-ի անդամ ենք։ Դուք ժամանակակից մարդիկ եք։ Ոնց էի պատասխանե՞լ՝ ինչ կցանկանայի ձեզ, եղեք անկախ, ակտիվ, չէ՞, եղեք անկախ, դատեք՝ պրագմատիկորեն, մեզ դա պետք է, թե չէ...Մենք դառնում ենք մի մեծ ակումբի անդամ, որտեղ եթե մենք ենք, խելք ունենք, կարող ենք աշխատել, կարող ենք գոլ խփել։ Եթե մենք գոլ չենք խփում, մենք մեզ չենք մեղադրում, էդ կլուբին ենք մեղադրում։ Ուրիշ տեղ գոլ խփելու հնարավորություն ունենք, չենք խփո՞ւմ»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ