Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմին կհանձնի ադրբեջանցի մի գերու:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, նոյեմբերի 4-ին ժամը 12:00-ին հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արեւելյան սահմանում` Իջեւան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու 2010-ին ՀՀ սահմանն ապօրինի հատած եւ այժմ Հայաստանում գտնվող Ադրբեջանի քաղաքացին:
Ելնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից` մինչեւ ադրբեջանական կողմին հանձնելը Ադրբեջանի քաղաքացու անուն ազգանունը չի հրապարակվում: