Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները Աստրախանում եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել: Նրանք պայմանավորվել են ռազմագերիների եւ զոհվածների դիակների փոխանակություն կատարել:
«Խոսքը գնում է հատուկ հռչակագրի մասին, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը»,- հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նա հստակեցրել է, որ փաստաթուղթը ենթարդում է «ռազմագերիների եւ զոհվածների դիակների վերադարձ»:
Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 27-ին Աստրախանում տեղի ունենում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի օրակարգով:





























