Նյու Յորքում մոտ 600 հազար մարդ երթի է դուրս եկել փողոց՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի, հայտնում է Lenta-ն:
Նյու Յորքում քայլերթը կանանց երթի մեծ բողոքի ակցիայի մի մասն է՝ նվիրված Թրամփի նախագահության առաջին օրվան:
Ցուցարարները ՄԱԿ գրասենյակից քայլել են մինչեւ Թրամփ թաուեր երկնաքեր, որտեղ Թրամփը 2016-ի նոյեմբերին հայտարարել էր իր հաղթանակի մասին: