Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլում իշխող կուսակցության գրասենյակի եւ անվտանգության վարչության շենքերի վրա կրակելու գործով հիմնական կասկածյալին, հայտնում է Yeni Safak-ը:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ իրավապահ մարմինները ձերբակալել են Շերիֆ Թ.-ին:
Հիշեցնենք, որ ուրբաթ հակատանկային նռնականետից կրակ էին բացել Ստամբուլում անվտանգության վարչության շենքի ուղղությամբ: Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել էր, որ արկը ընկել է պատի վրա, բայց տուժածներ չկան: Դրանից հետո նռնականետից կրակել էին Ստամբուլում իշխող կուսակցության գրասենյակի վրա: Այս դեպքում նույնպես զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չէին եղել: