Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսը հույս ունի, որ 2017-ը Եվրոպայի խորհրդի տարածքում հակամարտությունների, այդ թվում ԼՂ հակամարտության լուծման մեջ առաջընթացի տարի կլինի։
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթի ժամանակ Կասուլիդիսն անդրադարձել է Վրաստանի հակամարտությանը՝ հույս հայտնելով, որ 2017 թվականը Եվրոպայի խորհրդի տարածքում այլ հակամարտությունների լուծման մեջ առաջընթացի տարի կլինի։ «Իհարկե, ես առաջին հերթին նկատի ունեմ Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Մոլդովայում Մերձդնեստրի շրջանում տիրող իրավիճակը»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ Կիպրոսը ստանձնել է ԵԽ նախարարների հանձնաժողովում նախագահությունը։