News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրահռչակ ռեժիսոր Ռոման Պոլանսկին հրաժարվել է ֆրանսիական գլխավոր կինոմրցանակներից մեկի՝ «Սեզարի» ժյուրիի նախագահի պարտականությունները կատարելուց, երբ հասարակության շրջանում վրդովմունքի ալիք է բարձրացել իր դեմ 40 տարի առաջ անչափահասի բռնաբարության համար հարուցված գործի հետ կապված:

Կանանց իրավունքների հարցերով նախարար Լորանս Ռասինյոլը լեհական ծագմամբ ռեժիսորի ընտրությունը «բռնությունն օրիկանացնող» էր համարել: Osez Le Feminisme ընկերության ֆեմինիստուհիները կարծում են, որ ռեժիսորը որպես «սեռական բռնարար» անպատիժ է մնացել, քանի որ օգտվում է իր աստղային կարգավիճակից, հայտնում է BBC-ն: 

Անցած շաբաթ ակտիվիստներից մեկը change.org կայքում ստորագրահավաք էր սկսել ռեժիսորին փառատոնի նախագահությունից հանելու պահանջով: 5 օրում այն ավելի քան 60 հազար մարդ է ստորագրել:

Ըստ որում՝ արվեստի մի շարք գործիչներ, այդ թվում՝ «Սեզարի» կազմկոմիտեի անդամներ Պոլանսկուն հրապարակավ պաշտպանել են՝ համարելով, որ 40-ամյա վաղեմության մեղադրանքը 2017 թվականին արդիական չէ:

83-ամյա ռեժիսորը մեղադրվում է 1977 թվականին անչափահաս Սամանթա Գեյմերին բռնաբարելու համար: Այդ ժամանակ նա Քալիֆորնիայում էր ապրում: 1978 թվականին Պոլանսկին դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, ապա գաղտնի ԱՄՆ-ը լքել է: ԱՄՆ-ի օրենքներվ նրան 50 տարվա ազատազրկում է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ