Հունվարի 23-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Արաբկիրի բաժնի ծառայողները Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վ.Վաղարշյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա Լեւոն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ՝ 10.000 դրամ գումարով, սոցիալական քարտ, կենսաթոշակային վկայական եւ 2 առողջության ապահովության քարտեր:
Լեւոն Ա.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 16.10-ին, Կոմիտասի պողոտայի եւ Վ.Վաղարշյան փողոցի խաչմերուկում թիվ 34 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը:
Պարզվել է տուժող կնոջ անձը:
Կատարվում է հետաքննություն: