News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Բոդրում քաղաքում ապրող երգիչ–աշուղ, նախկին տաքսու վարորդ Մեհմեդ Ասարը հայտարարել է, թե բրիտանացի հայտնի երգչուհի Ադելն իր աղջիկն է։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Մեհմեդ Ասարը պատմել է, թե 1987–ին Ադելի մայրը՝ Պենի Ադկինսը եկել է Բոդրում հանգստանալու, որի ժամանակ ծանոթացել է նրա հետ։

«Ես այդ ժամանակ տաքսու վարորդ էի։ Պենի Ադկինսին եւ նրա ընկերներին 2 շաբաթ պտտեցրել եմ Բոդրում ու Փամուքալեում։ Այդ ընթացքում մենք իրար հավանեցինք եւ երկու շաբաթ քնել ենք իրար հետ։ Հետո նա իր հանգիստը երկարաձգեց եւ մեկ ամիս հետո վերադարձավ Անգլիա։ Նա ավելի ուշ եւս 2 անգամ եկել է Բոդրում եւ մեկ ամիս մնացել։ Նա ինձ հրավիրեց Անգլիա, սակայն ես մերժեցի, քանի որ չէի ցանկանում հեռանալ Բոդրումից։ Դրանից հետո մի քանի անգամ հեռախոսով էին շփվում, բայց քանի որ այդ ժամանակ միջազգային զանգերը շատ թանկ էին, մեր կապը կտրվեց։ Ադելի մայրիկի հետ իմ հարաբերություններն ու Ադելի ծնվելը համապատասխանում է միմյանց։ Ես Ադելի հայրն եմ»,–ասել է Մեհմեդ Ասարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ