News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը հայտարարել է ՀՀԿ-ն լքելու մասին: Թեեւ ավելի ճիշտ կլինի ասել, որ ՀՀԿ-ն նախ լքեց Հովիկ Աբրահամյանին, որից հետո նրան այլ բան չէր մնում, քան թողնել կուսակցության շարքերը, քանի որ հակառակ պարագայում նա այդ շարքերում շարունակաբար գլորվելու էր ավելի ու ավելի հետ:

Այդ տեսանկյունից Հովիկ Աբրահամյանը դուրս գալով ՀՀԿ-ից՝ ըստ էության կասեցնում է իր նահանջը, որը սկսվել էր դեռեւս 2016 թվականի հուլիսի 29-ից, երբ Երեւանում ծավալվում էր եւ հանգուցալուծման մոտենում ՊՊԾ գնդի դրամատիկ իրավիճակը: Այդ ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ թողնում է Երեւանի տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնը: Հետո նա թողեց վարչապետի պաշտոնը, հետո նա չկարողացավ ստանալ ՀՀԿ շտաբի պետի պաշտոնը: Այդ անվերջ անկումը մի օր էլ Աբրահամյանին կդարձներ «քաղբանտարկյալ», եւ այդ իմաստով նա պարզապես կասեցնում է այդ անկումը՝ դուրս գալով ՀՀԿ-ից:

Սակայն ավելի ինտրիգային է այն, թե ո՞ւր է գնալու Հովիկ Աբրահամյանը, որը հայտարարում է, թե մնում է քաղաքականության մեջ: Գնալու, ըստ էության, երկու հավանական տեղ կա՝ «Ծառուկյան» դաշինք կամ Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինք: Հազիվ թե Հովիկ Աբրահամյանը միանա, ասենք, «Ելք» դաշինքին: Սակայն թե Ծառուկյանի, թե Օհանյանի պարագան եւս խիստ տեսական է, ընդամենը հավանական, քանի որ Աբրահամյանի ներկայությունը այդ դաշինքներին չի կարող տալ ոչինչ, բայց կարող է առաջացնել հանրային անվստահություն՝ նկատի ունենալով Աբրահամյանի կերպարի ընկալումը: Իսկ նա ընկալվում է որպես Հայաստանում իշխող արատավոր համակարգի հենասյուներից մեկը: Պե՞տք է Ծառուկյանին կամ Սեյրան Օհանյանին այդպիսի հենասյուն:

Բանն այն է, որ Աբրահամյանի ընդգրկումը այդ ֆորմատներից որեւէ մեկում պարզապես առավել խորացնելու է այն ընկալումը, որ այդ ֆորմատները իշխանական նախագիծ են, որոնց նպատակը տարբեր դեմքերով միեւնույն իշխանության վերարտադրությունն է:

Հետաքրքրական եւ ինտրիգային է, իհարկե, այն, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ն լքելու մասին հայտարարում է այն բանից հետո, երբ այցելել էր Ռուսաստան եւ հանդիպում ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ի դեպ, հետաքրքրական է, որ երեկ էլ Մոսկվա է մեկնել վարչապետ Կարեն Կարապետյանը, եւ հարց է առաջանում՝ արդյոք պատահակա՞ն է, որ Աբրահամյանն էլ ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարում է հենց նույն օրը: Ուշագրավ է այն, որ Աբրահամյանի հեռանալու մասին տեղեկության պաշտոնականացումից հետո դիտարկվող վարկածներում բացակայում է այն, որ նա կարող է քաղաքականության մեջ մնալ նոր ուժի ձեւավորումով: Այդ տարբերակն, իհարկե, կնշանակի, որ նա չի մասնակցելու խորհրդարանի ընտրությանը:

Բայց խնդիրն այն է, որ 2017 թվականի խորհրդարանի ընտրությունը անցկացվում է իրականում խայտաբղետ դաշինքներով, երբ ակնհայտ է, որ դրանք լինելու են ժամանակավոր, անցումային դաշինքներ, եւ իրականում քաղաքական դաշտի եւ համակարգի վերաձեւումը լինելու է շատ ավելի երկար գործընթաց, որի հիմնական մասը, կուլմինացիան լինելու է հենց խորհրդարանական ընտրություններից հետո:

Եվ այս տեսանկյունից երեւի թե պետք չէ բացառել, որ Աբրահամյանը պատրաստվում է հետընտրական զարգացումներին, կամ Աբրահամյանին են պատրաստում այդ զարգացումներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ