ԱՄՆ իշխանությունները 20 մլն դոլար են առգրավել, որը գտել են Մասաչուսեթսի բնակարաններից մեկում, մահճակալի մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իշխանությունները կարծում են, որ փողերը կապված են TelexFree ֆինանսական բուրգի հետ, որից ավելի քան մեկ միլիոն մարդ է տուժել:
Իրավապահները հետեւում էին բրազիլացի Կլեբեր Ռընե Ռիզերիո Ռոկային, որին մեղադրանք էր առաջադրվել ֆինանսական բուրգի հետ կապված: Ուեսթբորոյում նրա բնակարանում խուզարկության ժամանակ էլ գտել են փողերը: Նրան ձերբակալել են՝ փողերի լվացման նպատակով դավադրության մեղադրանքով:
TelexFree-ն Բրազիլիայի խոշոր ֆինանսական բուրգերից է, որը հաճախորդներից շուրջ մեկ միլիարդ դոլար է հավաքել: Ընկերությունն աշխատել է աշխարհի տարբեր երկրներում: