News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանը զբոսաշրջության համար թերագնահատված երկիր է, ընդ որում, մեր ազգն աչքի է ընկնում հյուրասիրությամբ։ Այս մասին «Միր 24»–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Դուք հավանաբար գիտեք, որ Հայաստանը զբոսաշրջության համար թերագնահատված երկիր է։ Քանի որ, երբ մենք նայում ենք զբոսաշրջության վիճակագրությանը, ներքուստ մենք այդ նիշն ավելի բարձր ենք դնում։ Հայաստանի մասին ավելին չգիտեն, քան այն, ինչ որ գիտեն։

Առաջին հերթին մենք առաջին ազգն ենք, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Մեր ազգը մոտ 6 հազար տարվա պատմություն ունի, եւ մենք դրա ապացուցված փաստերն ունենք, որոնք հիմնված են պեղումների վրա։ Մենք 1000 տարով ավելի հին ենք, քան Քեոպսի բուրգը։ Այս փաստը պետք է հիշել։  Երեւանը մոտ 2800 տարեկան է։ Այսինքն՝ 50 տարով ավելի հին, քան Հռոմը։ Մենք առհասարակ ֆանտաստիկ երկիր ունենք եւ շատ հյուրընկալ ենք։ Ես նաեւ կառանձնացնեի եւս մի գիծ, որով առանձնանում է հայ ժողովուրդը։ Հավանաբար դա երախտագիտության զգացումն է։»

Վարչապետը նաեւ նշել է, որ ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրերով շրջելու հնարավորություն տալը կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ զբոսաշրջության զարգացմանը։

«Մենք վիզաներ ենք փոխանակել այն մասին, որ մեր երկրների քաղաքացիները կարող են ներքին անձնագրերով ճանապարհորդել։ Դա զբոսաշրջության զարգացման եւ ժողովուրդների մերձեցման համար մեծ ներուժ է։ Այդ իմաստով մենք ՌԴ քաղաքացիների հոսք ենք սպասում Հայաստան»,– ասել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են...
Վրաստանում զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2026-ը
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր...
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր, ինչպես նշեց փոխնախարարը, այցելել է 441 հազար մարդ...
Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր...
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Ամենաշատ