Փարիզի արվարձանում գողերը միլիարդատեր Էդուարդ Ռոտշիլդի առանձնատուն են մտել՝ մինչեւ 400 հազար եվրոյի վնաս հասցնելով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Europe1 ռադիոկայանը:
Կողոպտիչները կարողացել են նույնիսկ երկրորդ հարկ հասնել: Նրանց հաջողվել է զարդեր եւ առձեռն գումար հափշտակել:
«Հասցված վնասը 200-400 հազար եվրո է գնահատվում»,- հաղորդում է ռադիոկայանը:
Հաղորդվում է, որ Ռոտշիլդների ընտանիքի անդամները գողության պահին տանը չեն եղել: Առաջինը հետքերը հայտնաբերել են առանձնատանն աշխատողները, որոնք էլ ոստիկանություն են զանգահարել: