News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը Նոր Արեշի 33-րդ փողոցի տներից մեկից գողություն է կատարվել: Այդ օրը ինչ-որ մեկը հարմարեցված գործիքով բացել էր պատուհանը, մտել ներս, իրերը տակնուվրա արել եւ ննջասենյակի պահարանից գողացել 750 հազար դրամի ոսկեղեն:

Տուն վերադարձած տանտերը գողության մասին հայտնել է ոստիկաններին: Նա ոստիկաններին պատմել է. «5-6 օր տնից բացակայել ենք, հետո վերադարձել ենք, կինս մտել է սենյակ ու տեսել, որ ինչ-որ խառնաշփոթ ա պահարաններում: Լուսամուտը բաց էր, մտածեցինք, որ գողություն է եղել, տեսանք ոսկեղենը չկա»:

Հարեւանները տան մոտ կասկածելի անձանց չեն նկատել:

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ կասկածյալը տանտիրոջ մտերիմներից է՝ Նոր արեշի բնակիչ Գառնիկ Չ.-ն: Նա տանտիրոջ ընկերն էր, հաճախ էր եղել նրանց տանը, իմացել էր, որ ընկերոջ ընտանիքը Ամանորը քաղաքից դուրս է դիմավորելու, որոշել էր անակնկալ մատուցել:

Գառնիկ Չ.-ն խոստովանել է, որ զարդերը վաճառել է Խորենացու փողոցի ոսկու շուկայում: Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ